6 հոգով՝մեկսենյականոց վարձով բնակարանում
Երևանի Եկմալյան 5 փողոցի բնակիչները շարունակում են պայքարել իրենց բնակարանների համար։ Բնակիչների խոսքերով՝ իրենք թակել են գրեթե բոլոր պատկան մարմինների դռները, բայց խնդիրը լուծում չի ստացել։ Այս մասին այսօր տեղեկացրեցին Եկմալյան փողոցի բնակիչները։
«Հիմա մենք չգիտենք՝ ինչ անենք, գնում ենք նախագահի մոտ՝ ասում են գնացեք դատարան դիմեք, ու ոչ մեկը մեզ հստակ պատասխան չի տալիս, վեց հոգանոց ընտանիքով ապրում ենք մեկ սենյականոց վարձով բնակարանում, նրա համար, որ մի այլանդակ գա ու մեզ հանի դուրս, - ասաց Լաուրա Կարապետյանը։-Ամբողջ կյանքս տուն եմ սարքել, որ հիմա երեխեքս ապրեն, էն էլ հիմա ձեռիցս առնում են», - ավելացրեց բնակչուհին։
Բնակիչները նաև տեղեկացրեցին, որ գործը դատարանում է, սակայն իրենց խնդիրը չի լուծվում։
Հիշեցնենք, տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ հայտարարվել էր 2007 թ. սակայն «Նարեկգրադ» ընկերությունը (հիմնադիր՝ Գագիկ Պապոյան) չի կատարել ստանձնած պարտավորությունները: Ըստ ՀՀ կառավարության 2012 թ. սեպտեմբերի 6-ի նիստի հաստատմանը ներկայացրած նոր որոշման՝ Երեւանի քաղաքապետարանը ցանկանում է նոր ձեռքբերող գտնել:
Մանրամասներ՝ տեսանյութում