Քարով փորձել են հարվածել ակտիվիստներին
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխիայից» նախաձեռնող խումբը՝ դեղինները, երթով շարժվեցին դեպի Փակ շուկա, որտեղ նրանց դարձյալ դիմավորեցին կարմիրները՝ գոռալով՝ «Ամոթ, հեռացեք»։
Կարմիրների մեջ մի մարդ կար, որ չնայած գլխարկով չէր, բայց իրեն ադեկվատ չէր պահում. Փոխանցում է «Ա1+»-ի թղթակիցը դեպքի վայրից։ Այդ մարդը հրմշտում էր բոլորին, ապա փողոցում ընկած մի քար վերցրեց եւ փորձեց հարվածել մարդկանց։ Բարեբախտաբար այս անգամ ոստիկանները բռնեցին նրա ձեռքը։ Այս պահին դեղինները պահանջում են, որ իրենցից 3 հոգի ոստիկանների ուղեկցությամբ մտնեն Փակ շուկա եւ դիտարկում իրականացնեն։ Սակայն համաձայնության դեռ չեն եկել։
Կարմիրների կողմից հատկապես ակտիվ ելույթ է ունենում Սուրեն Սուրենյանցը։ Որոշ տղաներ, որ կարմիրների կողքին են, անգամ հայհոյանքներ են տեղում դեղինների հասցեին։
Տեսանյութ եւ այլ մանրամասներ՝ ավելի ուշ։