A
A
Սոչիում փլուզվել է ծովափնյա հատվածը
2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոչիում սողանքի հետեւանքով փլուզվել է ծովափնյա շրջանի մի հատվածը: Այդ մասին տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
«Ծովափնյա շրջանում չափից ավելի շատ շինություններ են կառուցել, ինչը խախտել է բիոլոգիական հավասարակշռությունը: Այդ սողանքները կարող է դեֆորմացնեն նաեւ օլիմպիական կառույցները: Հարկավոր է անընդհատ ստուգումներ անցկացնել ծովափնյա շրջանում, հայտնաբերել վտանգավոր հատվածները եւ դրանք ավելի ամրացնել» - այդ կապակցությամբ հայտարարել է Մոսկվայի էկոլոգիական նախագծի ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Սլոբոդյանը:
Մասնագետը նաեւ նշել է, որ Սոչիի լեռնային հատվածներում նույնպես սողանքի վտանգ կա, քանի որ դրանց լանջերը հիմնականում կազմված են փխրուն ապարներից: