Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիան հետաձգվեց բախումից խուսափելու համար

Հասարակություն
016d653158570ac13b7bc708188517ca

Այսօր չկայացավ «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության ակցիան: Նախաձեռնության անդամ, Նախախորհրդարանի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը հայտարարեց` իրենք հավաստի տեղեկություններ ունեն, որ Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի համակիրները ցանկանում են բախում հրահրել, ուստի հետաձգում են ակցիան` հնարավոր լարվածությունից խուսափելու համար: Ինչին ի պատասխան Փակ շուկայի կառուցապատմանը կողմ նախաձեռնության անդամներից Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ տարածվածը ապատեղեկատվություն է, և նրանք միտում չունեն լարվածություն ստեղծելու և բախում առաջացնելու:

Նշենք, որ «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամները, ովքեր կրում են դեղին գլխարկներ, պահանջում են վերականգնել Փակ շուկայի քանդված կամարները և պատասխանատվության ենթարկել կառուցապատողին։ Նրանք նաև բոյկոտում են սեփականատիրոջ` գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ շրջանակներին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը: Իսկ սեփականատիրոջ համակիրները, որոնք կրում են կարմիր գլխարկներ, նշում են, որ շուկան վերականգնվել է ու մաքրվել: