Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քո տան էներգետիկան եւ քո առողջությունը (տեսանյութ)

Հասարակություն
b48f7f53993ceb1353a83aad7f8a9728

Տունը, որտեղ ապրում ես, դառնում է քո հաջողությունների եւ դժվարությունների պատճառը։ Կենսաէներգաթերապեւտ Սուրեն Մանթաշյանի համոզմամբ՝ մարդու կեսակերպն ու առողջությունն անմիջականորեն կապ ունեն տան տեղանքի էներգետիկ դաշտի հետ։ Մինչդեռ շատ քչերն են բնակարան ընտրելիս կամ տուն կառուցելիս հաշվի առնում այդ հանգամանքը։ Ըստ նրա՝ պետք է պարզել՝ ինչ է եղել տան տեղում նախկինում։ Նա խորհուրդ է տալիս ավերակների տեղում չկառուցել տուն, քանի որ այդ դեպքում բացասական էներգիան շատ է։

Տիբեթյան բժշկության հետեւորդն ասում է, որ բնությունն ինքն է հուշում, թե որտեղ չկառուցել տունը, սակայն այդ ազդակները հաշվի չեն առնվում։

Սուրեն Մանթաշյանը զարմանում է՝ հոգալով հանդերձ մեր մասին՝ հաճախ մենք մեր իսկ առողջության դեմ քայլ ենք անում. «պատշգամբներ ենք կառուցում՝ տան լույսը նվազեցնելով եւ մեզ թուլացնելով»

Մոսկվայում բնակվող Սուրեն Մանթաշյանը մոտ 24 տարի է ուղղորդում է մարդկանց՝ վերականգնելու առողջությունը։ Դրա համար բույսերից ու կետային մերսումից բացի օգտագործում է նաեւ սեփական էներգետիկ դաշտը։ Ասում է, որ հաջողվել է նաեւ բուժել չորս երեխաների ձեռքբերովի կուրությունը: Ներկայումս իրեն հիմնականում դիմում են ողնաշարի հետ կապված խնդիրներով, ինչպես օրինակ՝ ողնաշարի ճողվածքի։

Սուրեն Մանթաշյանի համոզումն է, որ յուրաքանչյուրի լավագույն բժիշկը հենց ինքն է։ Բժիշկը պարզապես պետք է նրան ուղղություն տա։

Մեզ հետ զրույցի վերջում նա մի քանի վարժություն ցույց տվեց, որոնք կարելի է կիրառել որպես առաջին օգնություն։

Մանրամասները տեսանյութում։