Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր բյուջեով էր կազմակերպվել Նունե Եսայանի համերգը

Հասարակություն
d678f4f10562cf7b15701a915fb4168c

Արդյոք 2013թ. պետական բյուջեով Մշակույթի նախարարությանը հատկացված գումարներում նախատեսվե՞լ էր Նունե Եսայանի համերգի համար տրամադրված 54 մլն դրամը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այս հարցից Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը սկզբում փորձեց խուսափել, իսկ ապա պատասխանեց, որ պետական բյուջեով ոչինչ էլ նախատեսված չէր, այլ այդ միջոցները տրամադրվել են Կառավարության պահուստային ֆոնդից:

Նշենք, որ ՀՀ Անկախության տոնի առթիվ Նունե Եսայանը Հանրապետության հրապարակում համերգ ունեցավ, որին ներկա Սերժ Սարգսյանը եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Համերգի համար ծախսվել էր 54 մլն դրամ: