Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տատիկը համաներվել է

Հասարակություն
90c6bd7ecc01721f39ff0c37e7d236c3

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 61-ամյա Եսթեր Սիմոնյանի նկատմամբ կիրառվել է համաներում, գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումն էլ դադարեցվել: Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն։

Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ Եսթեր Սիմոնյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել՝ իր տան հարակից հողամասում, կարտոֆիլի մարգերում, սննդի մեջ օգտագործելու նպատակով՝ապօրինի կանեփ տեսակի բույս աճեցնելու համար:

Կարտոֆիլի մարգերում մշակումն արգելված թմրանյութեր պարունակող խոշոր չափի համարվող 30 հատ կանեփ տեսակի բույսերը կինն աճեցրել է, ջրել, անգամ քաղել դրանց շուրջ աճած մոլախոտերը:

Մանրամասներն այստեղ