Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպանը՝ կանանց ֆուտբոլի մասին

Հասարակություն
aaae1b07b1510fea708d0507bf825336

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Թվիթերում կատարած իր վերջին գրառումներով անդրադարձել է ֆուտբոլին, մասնավորապես՝ կանանց ֆուտբոլին։
Նա նախ տեղեկացնում է, որ իր 4 դուստրերն ու որդին ֆուտբոլ են խաղում, ու դա նրանց զարգացման վրա դրական ազդեցություն ունի։ Ապա նշում, որ երբ 1991-ին ու 1999-ին ամերիկացի կանայք հաղթեցին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, դա ազգային մեծ հպարտություն էր։

Հիշեցնենք, մեկ օր առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կանանց ֆուտբոլի զարգացման մասին հարցին ի պատասխան ասել էր. «Հայ մարդն իր աղջկան չի տանում ֆուտբոլի: Հայ տղամարդը թույլ չի տալիս իր 8 տարեկան աղջիկը գնա ֆուտբոլում ջարդվի: Իմ ուշադրության կենտրոնում տղամարդիկ են, տղամարդկանց ֆուտբոլը։ Հայ տղամարդն ու կինը չպետք ա հավասար լինեն, տղամարդը կդադարի հայ տղամարդ լինելուց: Պետքա բզբզայիք, որ հրապարակայնորեն ասեի՞»։