Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆլեշ Բարսեղը» դրժում է վարչապետի խոստումը

Հասարակություն
b4d2ef7f2a00c194eaa43532b2ec0067

Ամիրյան 24 հասցեում ապրիլից սկսված ապօրինի շինարարությունը բնակիչների բողոքից հետո որոշ ժամանակով դադարեցվել էր: Վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ է հանդիպել բնակիչներին ու խոստացել, որ շինարարությունը կդադարեցվի:

Հոկտեմբերի 24 -ից հետո այն կրկին ակտիվորեն վերսկսվել է: Բնակիչները բողոք-դիմումներով դիմել են քաղաքապետարան: Այսօր քաղաքապետարանում հերթական անգամ մերժել են ընդունել բնակիչներին:

«Տիկին Բախշյանը մեր անունից դիմել է, որ բնակիչներից ուզում են մասնակցել ավագանու նիստին, պատասխանը եղել է, որ 2 օր առաջ պետք էր գրանցվել ու ստանալ քաղաքապետի ստորագրությունը, ուղղակի հերթական անգամ խաբում են»,-համոզված են բնակիչները:

Մտահոգ բնակիչները նշեցին, որ դիմելու են բոլոր պետական մարմիններին՝ հարցին լուծում տալու համար:Նրանք նաև տեղեկացրին,որ շինարարությունը իրականացվում է «Ֆլեշ Բարսեղի»՝ գործարար Բարսեղ Բեգլարյանի կողմից: