A
A
Ազատության հրապարակում հեղափոխություն է սկսվել
Ազատության հրապարակում նստացույց է սկսել Քաղաքական գործիչ, հրապարակախոս Շանթ Հարությունյանը՝ «Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառով:
«Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է. «Մարդկանց մեջ կորել է հավատը, թե կարող են փոխել ինչ-որ բան։ Ես հեղափոխություն եմ սկսել, որովհետեւ կորցրած
արժեքների վերականգնումը իշխանափոխության մեջ եմ տեսնում»։
Մեր թղթակցի հարցին, թե որն է առաջին քայլը հեղափոխության ճանապարհին՝ Շանթ Հարությունյանը պատասխանել է «Ես իմ քայլերի մասին ոչինչ չեմ ասի. կարողա՞ ԿԳԲ-ի լրագրողին եմ հարցազրույց տալիս»։
Ֆեյսբուքում նա էջ է բացել, որտեղ մասնավորապես ասում է. «Հեղափոխությունը սկսվել է, ովքեր իսկապես ցանկանում են և իրենց մեջ ունեն այդ ուժերը թող գան Ազատության հրապարակ և միանան ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻՆ: Կեցցե՛ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»։