Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիրք Ջավախքի մասին

Հասարակություն
50860e1d89a6671eb2caeab304a1d35d

Ջավախք լեռնաշխարհը և նրա բնակիչների ինքնատիպ նկարագիրը մեկտեղվել է բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանի «Դեպի լեառն Աբուլ» գրքում:
Այսօր «Ջավախք» հայրենակցական միությունում տեղի ունեցավ հայտնի գրողի գրքի շնորհանդեսը:

«Գրքի շնորհանդեսով մենք սկսում ենք նաև Մկրտիչ Սարգսյանի 90-ամյակին նվիրված հանդիսությունների շարքը»,- ասաց «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ գրքում հիմնականում վերահրատարակչություններ են. «Ճիշտ է` վերահրատարակություններ են, բայց նոր ընթերցմամբ, նոր տեսանկյունից: Ինձ համար գիրքը բացեց մի նոր աշխարհ»։

Միջոցառման ընթացքում «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը ընդգծել է, որ գիրքը հատկապես կարևոր է Ջավախքում հայապահպանության համար: Նա նաև համոզված է, որ գիրքը վեր է հանում Ջավախքում ներկայումս առկա մի շարք հիմնահարցեր:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում