Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոսանքի անջատման պատճառը դեռ անհայտ է

Հասարակություն
f5b6efcad1dc5559a3e6c468ace51b1b

Երեւանը ցերեկով հայտնվել էր մթության մեջ։ Այսօր որոշ ժամանակով անջատվել էր էլեկտրաէներգիան։ Խանութներում մարդիկ նույնիսկ մոմեր էին վառել։ 


Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունը եւս չի կարող տեղեկություն տրամադրել հոսանքի անջատման վերաբերյալ։ Ծառայության աշխատակցի խոսքերով՝ իրենք անընդահտ ահազանգեր են ստանում։

Սակայն անջատման պատճառը իմանալու համար խորհուրդ տվեցին զանգահարել ավելի ուշ։

Էլեկտրիկներից ոմանք նշում են, որ հնարավոր է անջատման պատճառ հանդիսացած լինի հզոր վթարը։ Սակայն որեւէ տեղեկություն այս պահին իրենք էլ չեն կարող հայտնել։

Երեւանի մի մասը այս պահին եւս մնում է հոսանքազրկված։ Ավելացնենք, որ երեկ եւս Երեւանի որոշ վարչական շրջաններում հոսանքը կրկին անջատվել էր։