Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մետրոն չի աշխատում

Հասարակություն
5a0c960b340b267e7ad5da2c91ae4176

Երեւանի Մետրոպոլիտենի կայանները չեն սպասարկում ուղեւորներին։ Թեեւ Երեւանի որոշ վարչական շրջաններում հոսանքը վերականգնվել է, սակայն Մետրոպոլիտենի աշխատանքը չի վերականգնվել։ Շատ ուղեւորներ կանգնած են Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակի կայանի դռների մոտ եւ անհամբեր սպասում են, թե երբ են վագոններն աշխատելու։ 

Մետրոպոլիտենի ոստիկանը նրանց խորհուրդ տվեց հեռանալ՝ նշելով, որ այս վիճակը դեռ 1-2 ժամ կշարունակվի։

Իսկ Մետրոպոլիտենի աշխատակիցն էլ նշեց, որ իրենց մեղքն այս ամենում շատ քիչ է, ընդհանուր հոսանքն է անջատվել։ «Այնքան վատ է վիճակը, որ վագոնները թունելներում կանգնած են, իսկ մարդկանց տարհանել են»,- նշեց նա։
Ի դեպ, հոսանքի անջատվելուց հետո պոմպերը սկսել են չաշխատել, եւ այս պահին մետրոպոլիտենի աշխատակիցները փորձում են հեռացնել թունելներում լցված ջուրը։