Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայը ապրում է «դրսի» գումարներով

Հասարակություն
5c9a7b85730da73c12b96fdf2acb0458

Սիրիահայ, 70-ամյա Սերոբ Սիմոնյանը համալրել է այն հայաստանցիների թիվը, որոնք իրենց ապրուստի գումարը ստանում են դրսից։

«Տղաներս գումարը ուղարկում են, ամսեկան միայն 500 դոլար տան վարձ ենք մուծում»,- «Ա1+»-ին ասաց Սերոբ Սիմոնյանը։

Նա նշում է, որ եթե տղաները գումար չուղարկեին, չգիտեր ինչպես էր ապրելու Հայաստանում.

«Տունը փակել, փախել ենք պատերազմից։ 10 օրը մեկ հարեւանները գնում, նայում են ամեն ինչ իր տեղում է, թե ոչ»,- ցավով նշում է 70-ամյա Սերոբ Սիմոնյանը։

Այնուամենայնիվ, նա ուրախ է, որ ծերության տարիներին հաստատվել է Հայաստանում՝ անկախ հաճախ հանդիպող խոչընդոտներին։