A
A
Շինարարությունն առայժմ կդադարեցվի
Երեւանի Վարչական դատարանը բավարարել է Կոմիտաս 5 շենքի բնակիչների միջնորդությունը։ Վերջիններս դատարանին միջնորդել էին շենքի բակում սկսված շինարարությունն դադարեցնել այնքան ժամանակով, մինչեւ դատարանի օրինական վճիռ լինի։
Բնակիչները դիմել էին դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այն փաստաթղթերը, որոնցով բակում թույլատրվել էր շինարարություն սկսել։
Այս մասին հայտնեց բնակինչերից Գոհար Սահակյանը։