Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ֆիլմերին ծանոթ էին

Հասարակություն
2e6c57d0a5006154ee5415508e8235d9

«Ռոլան Բիկով» հիմնադրամը «Արարատ» հյուրանոցում կազմակերպել էր «Ֆիլմը որպես հանդուրժողականության լեզու» խորագրով սեմինար- քննարկում՝ 9-րդ մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Այս տարի փառատոնին 6 երկրներից մասնակցում են 20 ներկայացուցիչներ։

Ըստ մասնակիցների՝ այսօր մուլտֆիլմերը և գեղարվեստական կինոնկարները իրենց մեջ ագրեսիա են պարունակում։

Ուկրաինացի կինոռեժիսոր Նատալիա Սկրյաբինայի խոսքերով, մարդիկ մոռացել են կարևոր արժեքների մասիան։

Վրացի ռեժիսոր Գրիգոլ Չիգագիդզեն գտնում է, որ պատճառը պահանջարկն է.« Մեր բիզնես աշխարհի արժեքներով ֆիլմեր և բարին ու հանդուրժողականություն սովորեցնող ֆիլմերը չեն վաճառում, այսօր անգամ խաղերն են ագրեսիվ»։

Բենջամին Ֆրանսիսը, որ Հայաստան էր եկել Աֆրիկայից, գտնում է, որ նման փառատոնները օգնում են երեխաներին ծանոթանալ լավ և որակյան ֆիլմերի։


Ի դեպ, սեմինարին մասնակցող ռեժիսորները և դերասանները ծանոթ չէին հայկական կինեմատոգրաֆիային և ռեժիսորներին։