A
A
Փախուստի դիմած 4-րդ զինծառայողը գտնվել է
«Կանազի» կայազորային կլինիկական հոսպիտալից երեկ՝ նոյեմբերի 2-ի կեսգիշերի սահմաններում, փախուստի դիմած 4-րդ զինծառայողը եւս հայտնաբերվել է:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հայտնաբերված զինծառայողներին ներկայումս առանձնացրել են:
Ըստ նրա՝ փախուստի դիմած զինծառայողները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, քանի որ նրանք հոգեբուժական բաժանմունքից են եղել: