«Ավետիք Բուդաղյանի վրա վերեւից են կրակել»
«Եթե Սուրիկ Խաչատրյանը չի եղել, բա վերեւից ներքեւ ուղղությամբ կրակողն ո՞վ է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հարց բարձրացրեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը՝ վստահեցնելով, որ Գորիսի միջադեպի ժամանակ Սուրիկ Խաչատրյանի տան վերեւից կրակոց է եղել, իսկ տանը նա է եղել: Մենք փոխանցեցինք Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի բացատրությունը, որ վերեւից ներքեւ կրակոց չի եղել, դա Հայկ Ալումյանի ենթադրությունն է միայն: Պարոն Ալումյանը պատասխանեց. «Իմ ենթադրությունները, ի տարբերություն իմ կողմից շատ հարգված Մարտին Զիլֆուղարյանի եւ Ռուբեն Սահակյանի, հիմնված են գործի նյութերի վրա: Ես դեռ չեմ նկատել՝ գործի ո՞ր նյութերի վրա են իրենք իրենց համոզմունքները հիմնում, եթե իմը ենթադրություն է»: Ըստ Հայկ Ալումյանի մեկնաբանության, Ավետիք Բուդաղյանը վնասվածքներից մեկը ստացել է ուսի հատվածում եւ թափանցել է որովայն. «Այդ վնասվածքի ուղղությունը եղել է վերեւից ներքեւ: Դա դատաբժիշկն է ասել, ես չեմ ասել»:
Այլ մանրամասներ՝ այստեղ