Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակաբիոտիկները գրիպին չեն օգնում

Հասարակություն
aa8f38d60517f4ccbab8a0003996014c

«Մեր հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունները համեմատաբար հանգիստ վիճակում են գտնվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով` սուր շնչառական հիվանդությունները, որոնք սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին աճել էին, ներկայումս նվազել են։ «Սուր շնչառական հիվանդությունների նվազումը պայմանավորված է եղանակով»,- ավելացրեց Թորոսյանը` հավելելով, որ գրիպի դեպք հանրապետությունում առայժմ չի արձանագրվել:

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետը խորհուրդ է տալիս հազ, գլխացավ ու մկանացավ ունենալու դեպքում դիմել բժշկի. «Հիվանդ լինելու դեպքում աշխատանքի կամ դասի մի հաճախեք, երեք օր ընդունեք անկողնային ռեժիմ»,- նշում է Լիանա Թորոսյանը;

«Ինքնաբուժությամբ մի զբաղվեք, մտերիմների խորհրդով հակաբիոտիկներ մի գնենք դեղատներից և օգտագործեք, դրանք վիրուսին չեն օգնում»,- ասաց նա;
Գրիպով և սուր շնչառական հիվանդություններով չվարակվելու համար մասնագետը խորհուրդ է տալիս հաճախ քայլել, շատ հեղուկներ օգտագործել և եղանակին համահունչ հագնվել: