Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էպոսագետի դատը՝ նոյեմբերի 21-ին

Հասարակություն
4160f72b7953464c983292d276ef6369

Նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ մեղավոր ճանաչված եւ 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանի գործով Վերաքննիչ դատական նիստը տեղի կունենա 2013 թ. նոյեմբերի 21-ին:

Գործով մեղադրող Արամ Ամիրզադյանն իր ճառում առաջարկել էր Վարդան Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման, սակայն այս տարվա սեպտեմբերի 23-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ավելի խիստ պատժաչափ սահմանեց։

Վարդան Սեդրակյանը կալանավորվել է մարտի 5-ին։ Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում նախագահի էպոսագետ թեկնածուն չընդունեց իր մեղքը՝ նշելով, որ ինքն անմեղ է։

Ի դեպ, Վերաքննիչ բողոք ներկայացրել է թե Վարդան Սեդրակյանի, թե Պարույր Հայրիկյանի պաշտպանը։