Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննություն եւ գիտական թեզ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Հասարակություն
a4e1b54b722a9df304f700ec12bd6635

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօր հաջողությամբ հերթական քննությունները («Հոգեբուժություն», «Հոգեբանության հիմունքներ» եւ «Անձի հոգեբանություն) հանձնեց ցմահ դատապարտյալ Գեորգի Խանամիրյանը, որը սովորում է Գործնական հոգեբանության եւ սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի երրորդ կուրսում:

Aravot.am-ը «Ուրարտուի» ռեկտոր, Հոգեբանների միջազգային խորհրդի անդամ, «Հայաստանի գործնական հոգեբանների միավորում» հ/կ-ի նախագահ Սեդրակ Սեդրակյանից տեղեկացավ, որ նույն ՔԿՀ-ի մեկ այլ ցմահ դատապարտյալ՝ Արսեն Արծրունու հետ էլ է հանդիպում կայացել: Պարոն Սեդրակյանը տեղեկացրեց, որ Արսեն Արծրունին պատրաստվում է գիտական թեզ գրել, ինչի կապակցությամբ էլ նրան խորհրդատվություն էր անհրաժեշտ:

«Ուրարտու» համալսարանի ռեկտորի ձեւակերպմամբ, Արսեն Արծրունին փայլուն քննություն էր հանձնել եւ ընդունվել մագիստրատուրա՝ հոգեբանություն մասնագիտությամբ. «Հիմա էլ Արսենը մագիստրատուրան ավարտել է, դիմում էր գրել հայցորդ ձեւակերպելու մասին:

Մենք հայցորդ ձեւակերպեցինք: Ի դեպ, դա եղել է նաեւ իմ հորդորով: Իր ավարտական աշխատանքը՝ մագիստրոսական թեզը շատ ծավալուն էր, բովանդակալից եւ յուրահատուկ, այդպիսի ինքնավերլուծություն աշխարհի որեւէ անկյունում չի եղել»:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ