Միլիմետրի շեղումը կարող էր հաշմանդամ դարձնել
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ արձագանքման խումբը ներկայացրել է ընտանեկան բռնության նոր դեպք, որը տեղի է ունեցել Վանաձորում:
Հոկտեմբերի 9-ին Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա Սիրանույշ Աղաբեկյանը, որին ամուսինը դանակով մի քանի հարված էր հասցրել ականջի եւ ուսի շրջանում: Բժիշկն ասում է` Սիրանույշի բախտը բերել է: Հարվածի միլիմետրի շեղումը կարող էր կնոջը հաշմանդամ դարձնել:
Խմիչքի սիրահար այս տղամարդու ընտանիքը ամեն հերթական ծեծ ու ջարդից հետո թողել- հեռացել է. մեկ Ենոքավան գյուղում են բնակություն հաստատել, մեկ` մորաքրոջ կամ հորեղբոր տանը. «Ուր էլ գնում էինք, հետեւներիցս գալիս էր, էլի խմած ու վախեցնում էր, որ մի բան կանի մեզ: Հետո խոստանում էր, որ էլ չի խմի, 2 օր չէր խմում, հետո նորից սկսում»:
Շարունակությունն այստեղ