Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ լրատվամիջոցն ինչ խնդիր լուծեց

Հասարակություն
0b096cded684420d8dec9b1c737596fe

Երեւանի կենտրոնում, Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին ոստիկանների հետ ցուցարարների բախումների լուրերը սկզբում տեքստային էին: Կարճ, մի քանի պարբերություն այն մասին, որ լարված իրավիճակ է, Շանթ Հարությունյանն ու իր կողմնակիցները բենզինով շշեր են պայթեցրել, կան տուժածներ, բերման ենթարկվածներ:

Լուրը, ինչպես սովորաբար է լինում, տեքստով էր տարածվել: Նկարներ ու տեսանյութեր անշուշտ կային, սակայն դրանք դեռ խմբագրություններ չէին հասել: Այս հարցում օգնության եկավ Ֆեյսբուքը: Մի քանի կայքեր, գրեթե միաժամանակ, տարածեցին բախումների մասին «Հեղափոխություն» էջի լուսանկարները: «Հեղափոխություն»-ը, ի դեպ, Շանթ Հարությունյանի աջակիցների էջն է:

Հետո եկավ ուղիղ եթերի ժամը: Միացավ «Ա1+»-ի «լայվսթրիմը», որը որոշ կայքեր տեղափոխեցին իրենց հարթակներ ու թարմ վերնագրերին «ուղիղ եթեր», կամ «տեսանյութ» բառերը ավելացնելու հնարավորություն ստացան: Այդ ժամերին «Ա1+»-ի սթրիմը դիտողների թիվն անցավ 4 հազարը (ես նման ցուցանիշ 2013-ի ապրիլի 9-ին ՀՀ նախագահի երդմնակալության պաշտոնական եւ այլընտրանքային արարողություններից հետո չեմ հիշում):

Երբ մարեց հետաքրքրությունը «լայվսթրիմի» նկատմամբ, ինտերնետ լսարանն անցավ իրադարձությունների լուսանկարներին ու Youtube-ում տեղադրված տեսանյութերին, որոնց քանակն անընդհատ աճում էր:

Որ լրատվամիջոցն ինչ խնդիր լուծեց. Այս եւ այլ մանրամասներ՝ այստեղ