A
A
«Եթե քաղաքապետը մասնակցի, ես էլ կմասնակցեմ»
Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հրապարակավ հրավերը` տրանսպորտի ուղեվարձի հարցը քննարկելու համար ձեւավորված հանձնաժողովի նիստերին մասնակցելու, կընդունի միայն այն դեպքում, եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մասնակցի: Aravot.am-ի հետ զրույցում Պետրոս Ղազարյանն ասաց. «Եթե քաղաքապետը մասնակցի, մեծ հաճույքով ես էլ կմասնակցեմ, մեր բարձրացրած հարցերը քաղաքապետի տիրույթում են»:
Նշենք, որ Վահե Նիկոյանը Պետրոս Ղազարյանին, դերասան Հայկ Մարությանին եւ «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանին հրավիրել էր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու: Պետրոս Ղազարյանը չորս հարցադրում է արել, թե ինչու է քաղաքապետարանը թանկացնում ուղեվարձը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ