Դատավորը հարցրել էր քննիչին` բարոյակա՞ն եք համարում կալանավորելը
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա.Սիսակյանն ընդունեց որոշում Վարդան Պետրոսյանին կալանավորելու մասին: Թե ինչ էր տեղի ունեցել դատավորի չորս ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ որոշման մեկուկես էջի վրա Սահմանադրության, քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներն էին:
Որոշման պատճառաբանական մասում գրված է եղել երեք պարբերություն., որից երկուսը քննիչի միջնորդությունից էր, ըստ պաշտպանի` «copy -paste» արած վիճակում, իսկ մեկն էլ հետեւյալն է. «Կատարված հանցագործությունն առաջացրած հետեւանքների իմաստով շատ ծանր է, այն կյանքից զրկել է երկու երիտասարդ տղաների իրենց ծաղկուն տարիքում, որպիսի հանգամանքը դատարանը դնում է մարդկային, բարոյականության տեսակետից ելնելով»:
Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մի հիմք չի մատնանշել, սա այն դեպքում, երբ «Խոսում է մարդկային բարոյականության տեսակետից ելնելով մի մարդ` դատավոր, որը դատական նիստի ժամանակ հարց է տալիս քննիչին, արդյոք բարոյակա՞ն եք համարում այս պայմաններում, երբ չկան իրավական հիմքեր մարդուն կալանավորելու, որ մարդը զրկվի ազատությունից: Քննիչն այս հարցին չի պատասխանում, դատարանը սակայն ճիշտ հակառակն է անում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ