Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը՝ «Տարվա հայտնություն»

Հասարակություն
269ae095c65f53b977f16fd234f81703

Օրերս ամփոփվել են «National Geographic Traveler» ամսագրի ռուսական տարբերակի կողմից կազմակերպված լավագույն զբոսաշրջային ուղղության մրցույթի առցանց քվեարկության արդյունքները:
Արդյունքում Հայաստանը հաղթող է ճանաչվել «Տարվա հայտնություն» անվանակարգում:
Սույն տիտղոսը ապացույցն է Հայաստանի բազմաբնույթ զբոսաշրջության խթանման ուղղությամբ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող բազում քայլերի: Այն հատկապես կարևորվում է Հայաստանի
պատմամշակութային և ազգային-հոգևոր ժառանգության՝ ռուսաստանյան շուկայում ճանաչելիության բարձրացման և ներգնա զբոսաշրջային հոսքերի խթանման տեսանկյունից:
Ավելի վաղ՝ այս տարվա ապրիլին, ՀԱՄՀ հրավերով ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանում էր հյուրընկալվել «National Geographic Россия» ամսագրի խմբագրակազմը: Այցի արդյունքում «National Geographic Россия» և «National Geographic Traveler» ամսագրերում հրապարակվել են Հայաստանին նվիրված հոդվածներ, իսկ Nat-Geo.ru կայքում՝ լուսանկարների շարք:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակ