A
A
Հայաստանը խնդիր կունենա՞ Վրաստանի հետ
Հայաստանը արդեն խնդիրներ ունի հարևան պետությունների հետ` կապված միջսահմանային ջրերի աղտոտման հետ: Ըստ «Էկոլուրի»՝ ասել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Արաքս գետի վերաբերյալ` բնապահպանական նորմերը պահելու համար ոչ թե Հայաստանի իշխանությունները պահանջներ ունեն, այլ Իրանի: Իրենք ամեն ամիս Արաքս գետի մոնիտորինգ են անում, և եթե իրենց այդ պահանջը չլինի, մենք կհայտնվենք շատ ավելի վատ վիճակում: Ես տեղեկություն ունեմ, որ պաշտոնապես նոտա չի դրվում, բայց ոչ պաշտոնապես զգուշացվում է, որ գիտեք ինչ, չափը անցել եք: Նույնը սպասվում է Վրաստանի հետ` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հարցով»,-ասաց Վահագն Խաչատրյանը:
Մանրամասները «Էկոլուրում»