Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյան. «Տաքսու գործը վերածվում է գրդոնի»

Հասարակություն
8d0f0677a8ef88615c499c7abf0deb35

Այսօր ԱԺ-ի և Կառավարության միջև կրքերը թեժացան հատկապես տաքսու վարորդներին առնչվող խնդիրների շուրջ: Նախ ելույթ ունեցավ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` արձանագրելով. «Վարորդների բողոքները ուժգնանում են: Վերջին օրերին բոլոր խմբակցություններին դիմել են բազմաթիվ տաքսու վարորդներ, բողոքները շատանում են, ըմբոստության է վերածվելու սա: Բեռը վարորդների նկատմամբ ավելանում է»,- արձանագրեց ԱԺ պատգամավորը:

Նրան պատասխանեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` նշելով, որ տարվա սկզբից տաքսու վարորդների հետ լուրջ աշխատանք են իրականցրել. «Նրանց գումարային ծանրաբեռնվածությունը բավականին հեշտացնում ենք: Յուրաքանչյուր մարդ հեշտ ու քիչ վճարներ աշխատելով կարող է աշխատել տաքսիստ»:

Հաջորդ հարցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը տվեց` հայտարարելով. «Գագիկ Բեգլարյանը այս ամենը անում է մի նպատակով` տեղ բացել նոր տարեթվերով մեքենաներ ներմուծելու համար:

Նոր օրենսդրությամբ ցանկանում են տաքսու վարորդների խնդիրը բերել մեկ այլ դաշտ և մոնոպոլացնել այն: Ինչո՞ւ են վարորդները այսչափ վրդովված: Ինչո՞ւ եք մարդկանց վատ վիճակը օգտագործում ձեր շահերին»: Հարցին կրկին պատասխանեց Գագիկ Բեգլարյանը` ասելով. «Տիկին Փոստանջյան, շնորհակալություն, բայց ըտենց ա ընդունված, հա՞` Դուք ինչ ասում եք, ստեղ անցնում ա:

Նախ, ես սենց ասեմ, եթե Գագիկ Բեգլարյանը ուզենար, ապա նման ձևով չէր անի: Նայեք օրենքն ու տեսեք, որ տաքսու վարորդների պայմանները այնքան են պարզեցվել, որ յուրաքանչյուր մարդ կարող է դա անել: Դուք տրամաբանությունից դուրս բաներ եք ուզում անել, դա ճիշտ չի: Մի օր գոնե նստեք տաքսի և կզարմանաք, թե ինչքան ուրախ են նրանք, ինչքան գոհ են մեր աշխատանքներից»:

Ի պատասխան Զարուհի Փոստանջյանն ասաց, որ հենց այսօր է նստել տաքսի ու վարորդի հետ խոսելուց հետո իր կարծիքը ավելի է հաստատվել: