«Հնարավոր է, բայց վարչապետը չի անի»
ԱԺ-ում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր խորհրդարանում խոսեց Բյուջետային հատկացումներից` ասելով. «Բյուջեն լսելիս պետաիրավական հանձնաժողովում նկատելով «վարչական շենքերի վերանորոգում» հոդվածը, հարց տվեցի` Երևանի վարչական շենքերի ո՞ր հատվածն են վերանորոգում, պատասխանեցին` ֆասադները, կտուրները և այլն:
Սակայն մարզերում բազմաթիվ են վատ պայմաններում գտնվող դպրոցները, պոլիկլինիկաները: Հիմա հարց եմ ուղղում` Օ՜, կառավարություն, մի՞թե հնարավոր չէ այդ 200 մլն դրամը տալ մանուկներին, աշակերտներին, հետո այլ նպատակների համար ծախսել:
Վարչապետը կարճ ու անտարբեր պատասխանեց. «Հնարավոր է»: Պարոն Ուրիխանյանը թվարկեց մի քանի դպրոցներ, որոնք նման վերակառուցման կարիք ունեն և հարցրեց` հնարավո՞ր է այդ գումարները ներդնել այստեղ. Ի պատասխան վարչապետը պատասխանեց նույն անտարբերությամբ` «Ոչ»: