A
A
Գագիկ Բեգլարյանի հայտարարությունը
Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու, միայն մի հայտարարություն արեց։ Ըստ այդմ՝վաղը, ժամը 15.00-ից նախարարությունում բաց դռների օր է։ Բոլոր տաքսու վարորդները, որոնք մտահոգություն ունեն բարեփոխումների հետ կապված, կարող են գնալ եւ հայտնել իրենց մտահոգությունները։ Նախարարը լինելու է այնտեղ եւ հանդիպելու է տաքսիստներին։
Գագիկ Բեգլարյանը նաեւ ավելացրեց, որ ինքը մայրաքաղաքային տրանսպորտի թանկացման հետ ոչ մի կապ չունի, պատասխանատու է միայն մարզայինի համար, ինչն էլ չի թանկացել։