Ա. Աշոտյան. Սա զուտ կրթական խնդիր չէ
Մտահոգիչ վիճակագրություն կա դպրոցական համակազմերի հետ կապված։ Այսօր լրագրողների հանդիպմանն ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
«Հանրապետությունում այսօր ունենք մինչև հարյուր աշակերտ ունեցող ավելի քան երեք հարյուր դպրոց: Կան դպրոցներ, որտեղ ուսուցիչների թիվը գերազանցում է աշակերտների թվին: Սա, իհարկե լուրջ խնդիր է: Մի կողմից պետությունը նման դպրոցներում սովորող աշակերտների կրթության վրա ահռելի միջոցներ է ծախսում, մյուս կողմից էլ, ունենք մի պատկեր, երբ այդ ծախսերը հակադարձ համեմատական են կրթության որակի հետ: Մենք այժմ լուծումներ ենք փորձում գտնել. Հնարավոր տարբերակներից մեկը տարբեր մարզերում ռեգիոնալ դպրոցների ստեղծումն է, մյուսն օնլայն կրթության ներդնումը: Փորձում ենք մաքսիմալ զերծ մնալ դպրոցների փակումից, սակայն առանձին դեպքերում դա անխուսափելի քայլ է: Սա այն դեպքն է, երբ խնդիրը չի կարելի դիտարկել զուտ կրթական»,- ասել է Արմեն Աշոտյանը: