Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Աշոտյան. «Դրամահավաքն արգելված չէ»

Հասարակություն
d9118afe99f822ce9c2f5dc21fbfbb92

«Դպրոցներում դրամահավաքն արգելված չէ։ Ես չեմ եղել որեւէ երկրում, որտեղ դպրոցներում դրամահավաքություն չկա, ուղղակի մյուս տեղերում միգուցե ավելի քաղաքակիրթ, բաց ու թափանցիկ կերպով է դա արվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նա հավաստիացրեց, որ դրամահավաքությունն ամբողջ աշխարհում արգելված չէ, արգելված է ապօրինի դրամահավաքությունը. «Դրամահավաքությունը կարելի է համարել ապօրինի, եթե դա հրահանգված է կամ տնօրենին հաճոյանալու միջոց, իսկ կամայական բնույթ կրող դրամահավաքներն ապօրինի չեն»,- ասաց նախարարը:

Նախարարը վստահեցրեց, որ վերջին երկու տարիների ընթացքում դպրոցներում զգալիորեն պակասել են դրամահավաքության դեպքերը, քանի որ ԿԳՆ-ն եւ քաղաքապետարանը այսօր դիմում են ծայրահեղ քայլերի, սակայն Արմեն Աշոտյանը սա նույնպես հարցի լուծում չի համարում. «Այսօր արգելվում է նաեւ թատրոն գնալու համար գումար հավաքելը, ինչի պատճառով էլ մանկական ներկայացումները կիսադատարկ դահլիճներում են անցկացվում»: