Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարային շենքից 25 ընտանիք տեղափոխել են

Հասարակություն
45ad2283dc70e0a5820d5beeaf63767a

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Չորրորդ հանդիպմանը հրավիրվել են շենքի բոլոր բնակիչները: Հիշեցնենք, որ նախորդ երեք հանդիպումների արդյունքում առաջին

փուլով առաջնահերթության կարգով 25 բնակարանների բաշխման վերաբերյալ բնակիչների միասնական կարծիք չէր ձևավորվել: Նախորդ՝ հոկտեմբերի 9-ի քննարկմանը ներկա բնակիչները միաձայն կողմ էին արտահայտվել առավել առաջնահերթ վերաբնակեցման անհրաժեշտություն ունեցող բնակարանների վերաբերյալ հնարավոր եզրակացություն ստանալու ակնկալիքով ՀՀ քաղաքաշինության նախարարություն դիմելու որոշմանը:

Սակայն քաղաքաշինության նախարարությունից ստացված գրությամբ չեն մատնանշվել
հանրակացարանային շենքի առավել վտանգավոր հատվածների թվով 20-25 բնակելի տարածքները և միաժամանակ լիազոր մարմինը տեղեկացրել է, որ վթարային շենքերի փուլային վերաբնակեցման առաջնահերթությունը որոշելու մեթոդական հիմքեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն:

Վերոհիշյալից ելնելով՝ Երևանի քաղաքապետարանն առաջին փուլով 25 բնակարանների բաշխման առաջնահերթության հիմք առաջարկել է ընդունել ՀՀ Կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին»

հ.432 որոշումը, որին հավանություն է տվել նաև Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը: Բնակիչների կողմից առաջարկն ընդունվել է միաձայն: Սիսակյան 3 հանրակացարանային շենքի թվով 20 ընտանիքների բնակարաններ կհատկացվեն վերոհիշյալ որոշման այն դրույթներով, որոնք տարածվում են տվյալ շենքի բնակիչների վրա: Դրանք են.

1. Մանկությունից հաշմանդամ ունեցող ընտանիքներ

2. Առաջին խմբի հաշմանդամներ

3. Կերակրողներից մեկին կորցրած`անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներ

4. Երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքներ

Եվս 5 ընտանիքների բնակարանների հատկացման հարցը որոշվել է նիստին ներկա բնակիչների առաջադրումների և միաձայն քվեարկության արդյունքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն