Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մագնուս Կառլսենն առաջին հաղթանակը տարավ

Հասարակություն
7ddbd7b9cef584120b811ef67b195ff4

Շախմատի աշխարհի թագի հավակնորդ Մագնուս Կառլսենն այսօր հաղթեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին եւառաջ անցավ հաշվի մեջ` 3:2:


Սպիտակներով հանդես եկող նորվեգացի գրոսմայստերը հենց սկզբից անցավ ակտիվ գործողությունների եւ տիրեց նախաձեռնությանը:

Այնուհետեւ նա դիրքային առավելությունը վերածեց նյութականի, ինչի արդյունքում 57-րդ քայլին իր մրցակցին ստիպեց անձնատուր լինել:
Մրցամարտի հաջորդ, 6-րդ պարտիան, տեղի կունենա վաղը, նոյեմբերի 16-ին: Սպիտակներով հանդես կգա հնդիկ գրոսմայստերը: