Մնացին առանց մեդալի
Հայաստանի շախմատի հավաքականներին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել Վարշավայում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում:
Մեր տղամարդկանց հավաքականը վերջին 9-րդ տուրում ոչ-ոքի` 2:2 խաղաց Ադրբեջանի հետ: Կայացած բոլոր պարտիաներն էլ ավարտվեցին խաղաղությամբ: Այդյունքում, Հայաստանը չկարողացավ հաղթել իր իր գլխավոր մրցակցին եւ շրջանցել նրան:
Մեր թիմը դեռեւս 3-րդ տեղը գրավելու հնարավորություն ուներ, եթե Ֆրանսիան հաղթեր կամ ոչ-ոքի խաղար Ռուսաստանի հետ: Սակայն ռուսաստանցի շախմատիստները հաղթեցին 2,5:1,5 հաշվով եւ Հայաստանին դուրս մղեցին առաջին եռյակից: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Ադրբեջանի թիմը:
Հայաստանի կանանց հավաքականը անկախ վերջին խաղի արդյունքից, նույնպես առանց մրցանակի մնաց, քանի որ 2-րդ եւ 3-րդ տեղերում գտնվող Ռուսաստանի եւ Լեհաստանի ընտրանիները հաղթեցին իրենց մրցակիցներին եւ անհասանելի դարձան մերոնց համար: Ոսկե մեդալները վաղուց նվաճել էր Ուկրաինայի ազգային թիմը: