Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռարձակվող ԶԼՄ-ները խնդիրներ ունեն

Հասարակություն
dedd2429369025bc0bb4b2da862b3617

Հայաստանում ԶԼՄ-ների ազատությունն օրենսդրական քաղաքականության առումով բավականին բարվոք իրավիճակում է: Սա «Արեւելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքս»-ի ուսումնասիրության արդյունքում է պարզվել:

Ուսումնասիրությունը կատարվել է Երեւանի մամուլի ակումբի եւ «Ինտերնյուս-Ուկրաինա»-ի կողմից 2013թ. հուլիս-սեպտեմբերի ամիսներին` Արեւելյան գործընկերության 6 երկրում` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա եւ այլն:

ԵՄԱ փորձագետ Միքայել Զոլյանի դիտարկումներով` Հայաստանը միայն օրենսդրական քաղաքականության տեսական մասով է ազատ, նույնը հնարավոր չէ ասել գործնականի մասին, որտեղ դեռեւս կան խնդիրներ: Դա մասնավորապես վերաբերում է հեռարձակվող ԶԼՄ-ներին:

Այս հարցում ազատության ամենից բարձր ցուցանիշն ունի Մոլդովան` 125 միավորով, Վրաստանը 2-րդ տեղում է. «Հայաստանում հեռարձակվող ԶԼՄ-ների հարցում խնդիրներ կան, եւ փորձագետները մեր երկրում ազատության վիճակը գնահատելիս բավականին ցածր գնահատականներ են տվել:

Եթե մնացած հարցերում ՀՀ-ի գնահատականներն ավելի մոտ են Մոլդովային եւ Վրաստանին, քան, ասենք, Ադրբեջանին, այստեղ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանից ընդամենը 20 միավորով ենք բարձր»,- նկատեց պարոն Զոլյանը:

Ըստ նրա ներկայացրած տվյալների` ՀՀ-ում հեռարձակվող ԶԼՄ-ների խնդիրները ծագում են անկախության հետ կապված, ինչը պայմանավորված է պետության կողմից կիրառվող ոչ ֆորմալ լծակներով։