A
A
Կալանավորվել է կաշառքի եւ յուրացման համար
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը կալանավորվել է։
Նրա խոսքերով՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը։
Միսակ Մարտիրոսյանը մեղադրվում է ինչպես դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման, այնպես էլ աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ։