Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Գեւորգյանը գոհ է Լեւոն Ջուլֆալակյանից

Սպորտ
2c831a64de282f855ba7fe652c23814e

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը կարծում է, որ Հայաստանի հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լավ է աշխատում, ինչը ապացուցում են նրա ցույց տված արդյունքները. «Առաջ աշխարհի առաջնության ժամանակ մեկ կամ երկու մեդալ էինք կարողանում նվաճել, բայց այս տարի միանգամից երեք մեդալ բերեցինք Հայաստան» - այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց նա:

«Ա1+»-ի մարզական լրագրողի այն նկատառմանը, որ վերջին տարիներին մեդալներ նվաճել են միայն չորս ըմբիշներ` Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը եւ Յուրի Պատրիկեեւը, իսկ մյուսները ոչ մի արդյունք ցույց չեն տվել, Սամվել Գեւորգյանը ասաց. «Միգուցե տաղանդավոր ուրիշ ըմբիշներ չունենք մյուս քաշային կարգերում կամ դրսի սպորտսմեններն են ավելի ուժեղ: Ընդհանրապես մենք կաղում ենք 60 կգ քաշային կարգում, բայց մինչ այդ ունեցել ենք Կարեն Մնացականյան, Վահան Ջուհարյան, ովքեր աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոններ են եղել»:

Վերջում ՀԸՖ-ի փոխնախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի այս տարվա առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը Վանաձորում: Հայաստանի հավաքականը դեկտեմբերին ուսհավաք կանցկացնի Ծաղկաձորում, իսկ հետագա ծրագրերը դեռեւս ճշտված չեն: