Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դոպինգ սպաներ նաեւ Հայաստանից

Սպորտ
9829978440d720e4e6e8912a14ed5538

2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում դոպինգ սպաների շարքում կլինեն հայաստանցի մասնագետներ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Դրանք են Անժելա Սահակյանը, Դավիթ Մոսինյանը եւ Խորեն Մանուկյանը, որոնք Սոչիի խաղերում կմասնակցեն մարզիկ-մարզուհիների դոպինգ ստուգման գործընթացներին:

Ինչպես նշել է ՀԱՕԿ-ի հակադոպինգային բաժնի գլխավոր մասնագետ Արեգ Հովհաննիսյանը, որը վերջերս մասնակցել է դոպինգի դեմ պայքարի համաշխարհային գործակալության վեհաժողովին, ՅՈՒՆԵՍԿՈՆ այդ բնագավառում Հայաստանին լավագույնն է ճանաչել նոր զարգացող երկրների մեջ:

Ընդհանուր առմամբ դոպինգի դեմ պայքարում աշխարհում թիվ մեկ երկիրը Ճապոնիան է, որի մարզիկները վերջին 10 տարում չեն որակազրկվել դոպինգ օգտագործելու համար: