Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ. «Ազատամարտիկների ցույցերը ուղղորդում են»

Հասարակություն

Ազատամարտիկների բողոքի ցույցերը ուղղորդում են ընդդիմադիրները: Վստահ է իշխող քաղաքական ուժը՝ Հանրապետականը: Նախքան իշխանությունների մասին խոսելը ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը ազատամարտիկներին կոչ է անում հանդիպել իրենց հետ. «Իրենք իրենց բողոքը նորից պետք է իշխանությանը, կառավարության ներկայացուցիչներին հայտնեն, և ես չեմ կարծում, որ նրանց ականջալուր չեն լինի»,- նշում է տիկին Աճեմյանը:

Ազատամարտիկները համակարծիք են ՀՀԿ-ի հետ, բայց միայն մի հարցում` իրենց ուղղորդում են, սակայն ոչ քաղաքական ուժերը. «Հայրենիքի շահն է ուղղորդում ազատամարտիկներին, տիկին Աճեմյանը և իր նման ամբողջ Հանրապետական կուսակցությունը թող մեղքը իրենցում փնտրեն»,- ասում է ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը:

Այսօր ազատամարտիկները քաղաքական ուժերի հետ հերթական քննարկման էին, չկար միայն ՀՀԿ-ն: Կլոր-սեղանը դռնփակ էր, որի մասին մասնակիցները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Իսկ մինչ այդ վաղը Ազատության հրապարակում կրկին հանրահավաք կլինի: Այսօրվա քննարկման մասնակից «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ Հայաստանին անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ. «Առանց իշխանափոխության այդ արմատական բարեփոխումները չեն կարող լինել»,- համոզված է «Ժառանգության» անդամը: