Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Դավթյանը հաղթեց հենացատկում

Սպորտ
fc7309235f60db6ae993aabb5154edba

Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Մոսկվայում ընթացող օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 20-րդ խաղարկության հենացատկի մրցումներում:

Մեր 21-ամյա մարզիկը 14,737 միավորով գրավեց առաջին տեղը՝ ետեւում թողնելով լատվիացի Ռոբերտ Տվորոգալին եւ Ռուսաստանից Միխայիլ Կուդաշովին:

Մինչ այդ Արթուր Դավթյանը նժույգաթափի մրցումներում 14,200 միավորով գրավել էր 3-րդ տեղը, իսկ երեկ կայացած բազմամարտում ցույց էր տվել երկրորդ արդյունքը: