A
A
«Փյունիկը» մեկնեց արձակուրդի
Երեւանի «Փյունիկն» այսօր անցկացրեց այս տարվա վերջին մարզումը եւ մեկնեց արձակուրդ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլի ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմի հարձակվող Աղվան Պապիկյանը չի մասնակցել մարզմանը, քանի որ երեկ իր եղբոր հետ մեկնել էր Լեհաստան: Աշոտ Սարդարյանը եւ Սարգիս Բալոյանը իրենց ձմեռային արձակուրդը կանցկացնեն համապատասխանաբար Ֆրանսիայում եւ Ռուսաստանում:
Իսկ ահա «Փյունիկի» հարձակվող Ղուկաս Պողոսյանը առաջիկա կիրակի կմեկնի Գերմանիա, որտեղ վիրահատության կենթարկվի: Նա ծնկի վնասվածք էր ստացել դեռեւս օգոստոսի 24-ին, «Ալաշկերտի» հետ խաղում:
«Փյունիկը» մարզումները կվերսկսի 2014 թ հունվարի 7-ից: