A
A
Հայաստանը ջախջախեց Հոլանդիային
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը աշխարհի թիմային առաջնության նախավերջին տուրում 3,5:0,5 հաշվով ջախջախեց Հոլանդիայի ազգային թիմին:
Մեր թիմի համար առաջին միավորը վաստակեց Տիգրան Լ. Պետրոսյանը, որը հաղթեց Էրվին Լամինին: Այնուհետեւ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Տիվյակովի հետ, իսկ Լեւոն Արոնյանը իր ոճով առավելության հասավ Անիշ Գիրիի նկատմամբ:
Բոլորից լարված անցավ Վլադիմիր Հակոբյան - Լուկ Վան Վելի հանդիպումը: Մեր շախմատիստը էնդշպիլում մեկ քայլի առավելություն ստացավ եւ պարտիան հասցրեց հաղթական ավարտի:
Հայաստանի հավաքականը վաստակեց 10 միավոր եւ բարձրացավ 4-րդ հորիզոնական: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար մեր շախմատիստները վերջին տուրում պետք է անպայման հաղթեն Ուկրաինային: