Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան արգելափակվել է քարակույտի մեջ

Հասարակություն
2f0380eda9dd7494d8212a940906e54b

Դեկտեմբերի 5-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Նորավանք եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է հարակից ձորակը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ինֆինիտի» մակնիշի А999АУ50 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել քարակույտի մեջ. տուժածներ չկան:
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել վերամբարձ կռունկ։

ԱԻՆ