Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրայր Թովմասյանը հավես չունի

Հասարակություն
56f7b0f2ac628397c1b07bcff46aaac0

Մինչեւ դեկտեմբերի 13-ը գերատեսչություններն ու նախարարությունները պետք է ներկայացնեն 2014թ. առաջին եռամսյակում իրականացվելիք իրենց գնումների անվանացանկերը: Այդ գնումներն իրականացվելու են պետբյուջեի միջոցների հաշվին: Բնապահպանության նախարարությունն ամբողջ 2014թ. 26 ծրագրի համար պետբյուջեից ստանալու է 2 մլրդ դրամ:

Որոնք են լինելու եկող տարվա առաջին եռամսյակում նախարարության առաջնահերթությունները։ Ըստ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ օրինակ, մաքրման աշխատանքները` Սեւանա լճի անտառմաքրման աշխատանքների հետ կապված խնդիրներ, ջրային ռեսուրսների հետ կապված կոնսերվացման, լուծարման աշխատանքները:

Առողջապահության նախարարությունը գիտի իր առաջնահերթությունների մասին, սակայն դեռ քննարկման կարիք ունեն։ Նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն ասում է. «Առողջապահություն է, ոնց լինի, հրատապ խնդիրներ անպայման կլինեն գնումների մասով»:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը վստահեցնում է` իրենց բոլոր առաջնահերթությունները բյուջեով են հաստատված եւ լրացուցիչ որեւէ այլ առաջնահերթություն չունեն. «Այդտեղ գերակայություններ չեն, ընդամենը պլանային ծախսեր են` կախված նրանից` աշխատավարձը եռամսյակային է կատարվում, որոշակի գնումներ կան որոշակի ժամերի»:

Իսկ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից որեւէ պարզաբանում չկարողացանք ստանալ. Ինչպես նա ասաց՝ հավես չուներ պատասխանելու: