A
A
Երկկողմանի համաձայնությամբ
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» այսօր երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը թիմի կիսապաշտպաններ Կարեն Հակոբյանի եւ Քյարամ Սեւոյանի հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Երկու ֆուտբոլիստներն էլ «Շիրակում» հանդես էին գալիս այս մրցաշրջանի սկզբից: Կարեն Հակոբյանը Հայաստանի առաջնությունում մասնակցել է 10, իսկ Քյարամ Սեւոյանը` 2 խաղի:
Հավելենք, որ ֆուտբոլիստները Գյումրի էին տեղափոխվել համապատասխանաբար Մոսկվայի «Դինամոյի» եւ Դոնեցկի «Մետալուրգի» երիտասարդական թիմերից: Նրանք հավանաբար կվերադառնան իրենց նախկին ակումբներ: