Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կուտակային ֆոնդի ստեղծումը հանցագործություն է»

Հասարակություն
c350c0f8c5fe260e94760f257b808af2

«Պետական մեծագույն հանցագործություն»,-այսպես որակեց 2014թ. հունվարի մեկից ուժի մեջ մտնող Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը։

«Ես դեռ մեկ տարի առաջ եմ ասել՝ եթե պետությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ է ստեղծում, ապա պետք է ստեղծվի միմիայն պետական գանձարանին կից, որպեսզի մենք համալրենք մեր բյուջեի եկամտային մասը և ապահովենք այդ ֆոնդի ֆինանսական անվտանգությունը։

Պառլամենտի ամբողջ հանցագործությունն այն է, որ այդ կուտակումների ֆոնդը օտարերկրյա մասնավոր կապիտալին ընձեռեց։ Այսպիսով, սա ոչ թե կուտակային ֆոնդի ստեղծում է, այլ ուղղակի օտարերկրյա կապիտալին հերթական լիցենզիաների վաճառում»,-ասաց պարոն Հակոբյանը։