Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոտրո՞ւմ են ընտանիքի գաղափարը

Հասարակություն
6592301586d03b1df15ef2232c9cb8a5

«Ազգային արժեհամակարգ. Անցյալը, ներկան և ապագան» համաժողովի մասնակիցների կարծիքով այսօր մեր ազգային արժեհամակարգը փորձում են նսամացնել և նենգափոխել:
Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանի խոսքով` մեր արժեհամակարին և մշակույթային համակարգին մեծ վնաս կհասցնի «Գենդերի մասին» օրենքը: Նա այդ օրենքը համարում է ընտանիքի և արժեհամակարգը նսեմացնող քայլ:
Տեր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի խոսքով` ազգի ինքնության պահպանման անհրաժեշտ գործոնների կրողն ու փոխանցողը հանդիսանում է ընտանիքը: Ըստ նրա՝ վերջին շրջանում փորձում են մեր ազգային արժեհամակարգը նսեմացնել՝ այդ կերպ փորձելով կոտրել ընտանիքի գաղափարը:
Համաողովի մասնակիցները ՀՀ ԱԺ պատգամավորներից պահանջում են չեղյալ հայտարարել ազգային արժեհամակարգի համար վտանգավոր օրենքները: