Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր հանգամանքներ՝ Վարդան Պետրոսյանի գործով

Հասարակություն

Հայտնի դերասան և երգիծաբան Վարդան Պետրոսյանի վարած մեքենայի՝ «ՆԻՎԱ» մակնիշի մեքենային բախման հետևանքով վերջինիս անվադողերից թողնված հետքի վերաբերյալ տուժող կողմը մտադիր է միջնորդել լուսանկարներով դատահետքաբանական փորձաքննություն անցկացնել: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը:

Փաստաբանը նշեց, որ փորձագետի, քննիչի, բաժնի պետի տեղակալի կարգավիճակում շուրջ 30 տարի զբաղվել է ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով և որպես այդպիսին, իր գնահատմամբ, երբ որ բախումը տեղի է ունեցել, «ՆԻՎԱ»-ի հետնամասի դետալները սեղմվել են գետնին, որին հաջորդել է շպրտվելը, ու այս հետքերն արդեն սկսել են առաջանալ:

«ՆԻՎԱ»-ն, փաստորեն, բախումից հետո պտտվել է ժամսլաքի ուղղությամբ, այս հետքն արդեն առաջացել է՝ շպրտման արդյունքում, բայց արդեն փաստացի «ՆԻՎԱ»-ի հետևի մասը եղել է դեֆորմացված», - ասաց տուժող կողմի ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ այս հետքերի վերլուծությունը բավարար է, որպեսզի Վարդան Պետրոսյանն իր մեղքն ընդունի: Ռ.Բալոյանը հայտարարեց, որ եթե Վ.Պետրոսյանն ընդունի իր մեղքը՝ «մենք կարող ենք միջնորդությամբ հանդես չգալ»:

Շարունակությունն այստեղ