Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

11.000 ստորագրություն՝ դատարանին

Հասարակություն
f8bcbc8cbe9f57e3cd632444f00cf51b

Վարչական դատարան այսօր 11.000 ստորագրություն է հանձնվել։ «Եկեք կանխենք գազի գնի թանկացումը» նախաձեռնության անդամները հայց են ներկայացրել դատարան՝ գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված։

Նրանք գտնում են, որ հունիսի 7-ի սակագների վերաբերյալ որոշումը անհիմն է, եւ հարցի քննարկումը պետք է ընթանա դռնբաց դատական կարգով։ «Սակայն դատարանը կարծիք էր հայտնել, թե այն հանրային հնչեղություն չունի եւ մտահոգում է միայն նախաձեռնության կազմակերպիչներին։

Այդ ստորագրահավաքը սակայն ապացուցում է, որ խնդիրը հանրային հնչեղություն է ձեռք բերել, եւ բազմաթիվ քաղաքացիներ պատրաստ են պայքարել թանկացման դեմ»,- «Ա1+»-ին ասաց ակտիվիստ Անի Կաղինյանը։ Մեկ ամիս առաջ եւս քաղաքացիները 5000-ից ավելի ստորագրություն էին ներկայացրել դատարան։ Իսկ մարզերից դեռևս հարյուրավոր ստորագրություններ են ստանում։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ից գազի սակագինը բարձրացավ 24 դրամով,իսկ էլեկտրաէներգիայինը՝ 8 դրամով։